19/10/2025

Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և 6 մյուս Երանելիները սրբադասվեցին. Հռոմի պապը հաստատել է կոնդակները. Լուսանկար

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում բազմահազար հավատացյալներ հետևում են պատմական իրադարձությանը՝ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությանը:

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է՝ հաստատում է հիշյալ անձանց սրբադասման կոնդակները:

Ըստ Վատիկանի լրատվամիջոցների՝ արարողությանը հետևում է մոտ 55 հազար մարդ:

Մալոյանը Հայոց ցեղասպանության նահատակ է, նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։

Բացի Իգնատիոս Մալոյանից, սրբադասվել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և աղքատներին։

Հիշեցնենք՝ Վատիկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա Սուրբ Պետրոսի հրապարակում հետևում է արարողությանը, որից հետո առանձին հանդիպում կունենա Հռոմի պապի հետ:

Նշենք՝ Ամենայն հայոց և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները չեն մեկնել Վատիկան՝ մասնակցելու հայազգի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը:

Սուրբ Աթոռը հաղորդել է, որ Էջմիածինը միջոցառմանը ներկայացնում է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, իսկ Անթիլիասից Վատիկան է մեկնել Մեսրոպ Եպիսկոպոս Սարգսյանը:

Իգնատիոս Մալոյանը սպանվել է 1915 թվականի հունիսին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Վերջինիս սրբադասելու որոշումը կայացրել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նրա որոշմամբ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը, համարվում են նահատակ և սրբադասված: