19/10/2025

Գրիգոր Տեր-Ղազարյանը կնոջ և երեխայի հետ Վատիկանի Սուրբ խորանին է մոտեցրել սրբագործվելիք ընծան. Լուսանկար

Վատիկանում Հռոմի պապ Լեւոն XIV-ի հանդիսապետությամբ մեկնարկել է Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու և ս 6 հոգու սրբադասման արարողությունը:

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը կնոջ և երեխայի հետ Վատիկանի Սուրբ խորանին է մոտեցրել սրբագործվելիք ընծան, որը Հռոմի պապը օրհնել է՝ ձեռքը դնելով վրան: Գործարարն ու նրա ընտանիքը Սուրբ խորանին են մոտեցել մի շարք այլ աշխարհական անձանց հետ, որոնք խորան են տարել սրբագործվելիք ընծաները՝ նշխարք, գինին, ջուրը և այլն:

Արարողության այս հատվածով ապահովվել է ոչ միայն եկեղեցականների, այլև աշխարհականների մասնակցությունը հոգևոր արարողակարգին:

Հռոմի պապ Լևոն XIV-ը ավելի վաղ հայտարարել է՝ հաստատում է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 հոգու սրբադասման կոնդակները:

Վատիկանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում հետևում է արարողությանը. որից հետո հանդիպում կունենա Հռոմի սրբազան քահանայապետի հետ:

Ըստ Վատիկանի լրատվամիջոցների՝ արարողությանը հետևում է մոտ 55 հազար մարդ:

Մալոյանը Հայոց ցեղասպանության նահատակ է, նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։