19/10/2025

Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար

Ինչպես հայտնի է, Վատիկանում Հռոմի պապը սրբադասության արարողություն է կատարում, սրբադասվող հոգևորականների մեջ է նաև հայազգի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, ով նահատակվել է Հայոց ցեղասպանության ժամանակ:

Այս արարողության առիթով Իտալիա է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը, ով արդեն Հռոմում հասցրել է հեծանիվ վարել և ռիլս նկարել:

Սակայն ՀՀ քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչու Վատիկանում տեղի ունեցող արարողությանը չի հրավիրվել Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Մենք հետաքրքրվեցինք, Մայր Աթոռից մեր աղբյուրն ասաց, որ Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել, քանի որ վերջերս էր այցելել Վատիկան և հյուրընկալվել Հռոմի Պապի մոտ: Սեպտեմբերի 15-ին նա Վատիկանում հանդիպումներ է ունեցել և երկար զրույց Հռոմի Պապի հետ:

Գարեգին Բ- ն հրավիրված է եղել Վատիկան, սակայն չի այցելել