19/10/2025

10 քաղաքացի հոսպիտալացվել է. բախվել են «Մերսեդեսը» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելը»

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։