Հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենա։ Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։


Բաց մի թողեք
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ
Երևանում ծնվող երեխաների թիվը նվազել է
Կա 1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լուսանկար