«Մեր Ձևով» շարժման շաբաթ օրվա ազդեցիկ հանրահավաք-երթից հետո իշխանությունը հիստերիայի մեջ է ընկել, իշխանական եւ մերձիշխանական շրջանակները լծվել են հավաքը սեւացնելու, ծաղրելու գործին, հնարավոր եւ անհնար միջոցներ են ձեռնարկում՝ ինչպես վարկաբեկել թափ հավաքող շարժումը։
Գրել էինք նաեւ, որ իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել: Մեր հրապարակումից հաշված ժամեր անց իշխանական լրատվամիջոցները տարածեցին ձայնագրություն, որում ուզում են ցույց տալ, թե հանրահավաքի համար փողով ցուցարարներ են հավաքագրում եւ որ « Սամվել հոպարի Գևորիկն ա փող տալիս»․։
«Մեր Ձեւով» շարժման մամուլի խոսնակ Մարիանա Ղահրամանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է արել.«Ենթադրաբար, ԱԱԾ սպա Գևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում Տաշիրի բարբառով»։ Խոնակը ըստ ամենայնի ակնարկում է, որ ձայնագրությունը սարքած է։






Բաց մի թողեք
Ֆեյք պատարագի մասնակիցների մոտ, երբ մշուշը ցրվի, կմնա մի ծանր քար` հետագա ամբողջ կյանքի վրա դրված
ՔՊ–ական պատգամավորներից մեկն ասաց, որ տեղի ունեցողը իրենց ֆրակցիայում հաշված մարդիկ են ողջունում
Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի