Հայտարարությունս սկսեմ հռետորական հարցով․ իսկ ո՞վ չգիտեր, որ այսպես է լինելու։
ՀՀ ներկայիս իշխանության ենթակայությամբ գործող իրավապահ մարմինները վաղուց արդեն բոլորիս համոզել են, որ չեն վայելում վստահություն։ Այս պայմաններում և՛ տարածվող ձայնագրությունները, և՛ մեղսագրված արարքները կարող են լինել մոնտաժված ու կեղծ՝ ինչպես մենք բազմիցս համոզվել ենք տարբեր քրեա–քաղաքական արշավների օրինակներով։
Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը նոր չէ․ դրա մեկնարկը տրվել է Ազգային ժողովի ամբիոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն՝ քաղաքական իշխանության ղեկավարն ինքն է դրել այդ գործընթացի հիմքը։
Իսկ հնարավո՞ր է քաղաքական իշխանության կողմից՝ այն էլ քաղաքական ամբիոնից տրված մեկնարկը չհամարել քաղաքական դրդապատճառներով հետապնդում։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար կլինի։
Կոռուպցիոն բնույթի և առհասարակ՝ բոլոր հանցագործությունները պետք է քննվեն բացառապես օբյեկտիվության շրջանակներում՝ անկախ և չքաղաքականացված իրավապահ կառույցների կողմից։ Միայն այդ պայմաններում կարող է երաշխավորվել, որ յուրաքանչյուր կոռուպցիոներ, լինի իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչ, կստանա իր արժանի պատիժը։
Մեզ համար աներկբա է, որ հանցանք կատարող անձ պետք է ենթարկվի պատասխանատվության։
Ինչ վերաբերում է տարատեսակ ՔՊ-ականների՝ խելոք նստեք տեղներդ (ձեզ հարազատ լեզվով)։ Դուք դեռ շատ պիտի «ապաշխարեք», նախքան «հանցագործություն» բառն արտաբերելու նվազագույն բարոյական իրավունք վաստակելը։
Արսեն Բաբայան






Բաց մի թողեք
Ֆեյք պատարագի մասնակիցների մոտ, երբ մշուշը ցրվի, կմնա մի ծանր քար` հետագա ամբողջ կյանքի վրա դրված
ՔՊ–ական պատգամավորներից մեկն ասաց, որ տեղի ունեցողը իրենց ֆրակցիայում հաշված մարդիկ են ողջունում
Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի