Կարմիր բերետավորները մեծ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ, կոտրեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակի դուռը, բերման ենթարկեցին նրան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Գյումրու քաղաքապետարանի շենք են ներխուժել կարմիր բերետավորները։ Քաղաքապետը դեռևս իր առանձնասենյակում է, ոստիկանները ներս չեն թողնում նաև Գյումրի ժամանած ԱԺ պատգամավորներին, որոնք ուզում են տեսնել քաղաքապետին։
Նշենք, որ դրսում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել` ի պաշտպանություն քաղաքապետի։ Իրավապահներն այս պահին փորձում են համոզել քաղաքացիներին և իրենց հետ տանել Վարդան Ղուկասյանին։ Գյումրեցիները ճնշում գործադրեցին և թույլ չտվեցին տանել քաղաքապետին։ Իրավապահներն առգրավեցին քաղաքապետի համակարգիչը և որոշ տեխնիկա դուրս բերեցին։
Դրսում դիմադրություն է, ոստիկանների հետ բախումների մեջ են հասարակ քաղաքացիները, որոնցից մի քանիսին արդեն իսկ բերման ենթարկեցին։ Վերևից աշխատում են նաև հատուկ դրոնները։
Չնայած ոստիկանությունը չի ընկրկել, նորից է շարժվում դեպի քաղաքապետի սենյակը, սակայն հանդիպելով ժողովրդի դիմադրությանը, ետ է քաշվում։

Բաց մի թողեք
Վթար՝ Աշտարակում, բախվել են «Opel», «Ford» ու բեռնատար «Գազել», 2 վիրավnր կա․ Լուսանկար
Արագածոտնի մարզում ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող 2 մեքենայի
Ի՞նչ է հայտարարագրել ՏԿԵ նոր փոխնախարարը․ 9 անշարժ գույք, 8 մլն դրամ․ Լուսանկար