Ռուս երգչուհի Զեմֆիրան (որը Ռուսաստանում հռչակվել է որպես օտարերկրյա գործակալ) հրաժարվել է Հայաստանյան շրջագայությունից։ Այս մասին հայտնել է Telegram-ի Mash ալիքը՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։
Mash-ի փոխանցմամբ՝ խոշոր տեղական միջոցառումների կազմակերպությունը ցանկացել է կազմակերպել Զեմֆիրայի շոուն այն բանից հետո, երբ վիրուսային տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսում է աստղի երգը։
Կազմակերպիչները պնդում են, որ դրանից հետո երգչուհուն առաջարկել են մինչև 20 միլիոն ռուբլի և հնարավոր է՝ ավելի շատ՝ Երևանում քաղաքային համերգների և կորպորատիվ միջոցառումների համար, սակայն նա, իբր, կտրականապես հրաժարվել է։
Ըստ աղբյուրների, Զեմֆիրան մտավախություն ունի, որ կարող է ձերբակալվել Հայաստանում՝ ռուսական բանակին հրապարակավ քննադատելու և Ուկրաինային աջակցելու համար։






Բաց մի թողեք
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին
Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան
«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է