«Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։
Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է։ Դրանից հետո Երևանի բնակիչներն ինձ ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում, իսկ քաղաքապետարանի պաշտինյաները կարծես այլ իրականության մեջ են ապրում։
Տիգրան Ավինյան հանձնարարեք բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որ գոնե շտապ նման վտանգավոր ցցերն ու խաղասարքերն ապամոնտաժեն կամ վերանորոգեն»։
Հասարակական գործիչ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքի էջից






Բաց մի թողեք
Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառի տարածքում գտնվող կոշիկի պահեստում․ Լուսանկարներ
Իշխանությունն օհանավանցիներին խոստացել է կարկուտի դեմ պաշտպանիչ ցանցեր տրամադրել՝ կարգալույծ քահանային աջակցելու դեպքում
Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա տղայի մարմին