Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը։
«Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում։
Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ, հասնելու են բոլորին։ Ու, եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության։
«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի էջից


Բաց մի թողեք
Վթար՝ Աշտարակում, բախվել են «Opel», «Ford» ու բեռնատար «Գազել», 2 վիրավnր կա․ Լուսանկար
Արագածոտնի մարզում ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող 2 մեքենայի
Ի՞նչ է հայտարարագրել ՏԿԵ նոր փոխնախարարը․ 9 անշարժ գույք, 8 մլն դրամ․ Լուսանկար