29/10/2025

Վաղը մենք մի անգամ էլ  կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան

Երեկ իմ հրապարակած  տեղեկությանն ի պատասխան,  ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին: 

Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։

Հարգելի՜  հայրենակիցներ,

Վաղը մենք մի անգամ էլ  կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով  նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):

Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան:

Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքի էջից