«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միակը չէ, որ իրավապահների տեսադաշտում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում որոշ բուհերում, որտեղ, օպերատիվ գործողությունների արդյունքում, ի հայտ են եկել աղմկահարույց փաստեր։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թե ինչ փաստերի մասին է խոսքը եւ որ համալսարաններում՝ այս պահին այն չենք հրապարակում՝ նախաքննությանը չվնասելու համար. կսպասենք զարգացումներին։
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաեւ համալսարանի այլ աշխատակիցներ:
Արդյունքում՝ դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք եւ որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ։
Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը չի կալանավորվել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք»։






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար