Անկեղծ ասած Նիկոլ Փաշինյանին շատ եմ խղճում, երբ տեսնում եմ, թե ինչ դերասանություն է անում Հովհաննավանքում։ Ծնկի չոքելը, այդպես վարպետությամբ ու մոլուցքով խաչակնքելը, իր դեմքին լրջություն տալը մի տեսակ թատրոնի եմ նմանեցնում։
Հրապարակ թերթը գրել է․ Մեկ էլ այդպիսի խղճահարություն զգացել եմ, երբ մանկությանս տարիներին մեր գյուղի հավաբնում բռնել էինք հավագողին, որը փետրահան անելով հավերը լցնում էր պարկերը։ Գիշերվա կես էր։ Հավերի ճղճղոցից բոլորս վեր թռանք։ Պապս, որ մի զոռբա տղանարդ էր, որսորդական հրացանն առավ ու դուրս թռավ։
Մենք նրա հետևից։ Երբ գողը պապիս տեսավ, գյուղի ամենաուժեղ տղանարդն էր, աչքերը թռան ճակատին, ոտքերը դողում էին։
-Ինչու՞ ես հավերս գողանում,- հարցրեց պապս։
– Հավ շատ եմ սիրում։
– Որ հավ շատ ես սիրում, ինչու՞ հավ չես պահում։
– Աղվեսն էլ է հավ շատ սիրում, բա խի՞ չի պահում,- դողացող ձայնով կմկմաց գողը։
Այդ պահին իմ մանկական հոգին խղճահարությամբ լցվեց, երբ տեսա, թե ինչպես է գողը դողում, բայց իսկույն «հավաքեցի ինձ» , երբ տեսա, թե պարկերում ո՜նց են թպրտում մեր փետրահանված, արյունոտ հավերը։ Հովհաննավանքն ինձ այս պատմությունը հիշեցրեց։
Երեխայի պարզությամբ կուզեի հարցնել Նիկոլին՝ որ Աստծուն շատ ես սիրում, ինչու՞ քեզ համար մի Եկեղեցի չես կառուցում։ Հիմա էլ նախկին աղքատ Նիկոլը չես, փողի վրա նստես, գլուխդ երկինք կհասնի։
Ժողովրդի բառ ու բանով՝ «զադերժկան ինչու՞մն ա»։ Ինչու՞ ես ազգի արյուն- քրտինքով ստեղծած եկեղեցիներն «արյունոտում ու փետրահան անում»։ Մի Եկեղեցի շինիր, անունը դիր «Սուրբ Նիկոլ»՝ տես քանի՞ հոգի է գալիս։ Ուրիշի ունեցվածքը ինչու՞ ես գողանում․․․
Չե՞ս ուզում փող ծախսել, թե՞ ուրիշի ստեղծածը համով է։ Ախր այդ ուրիշը հայ ժողովուրդն է, ինչո՞ւ չես հանգիստ թողնում նրան։






Բաց մի թողեք
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի
Նոր կարգալույծի հարազատներն էլ են ՀԱԵ քահանաներ․ Լուսանկար