Ներքին գործերի նախարարությունը տրանսպորտային միջոցներից գողությունների դեպքերը նվազեցնելու նպատակով շեշտը դրել է այդպիսի հանցագործություններով զբաղվող խմբերի բացահայտման վրա:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում, ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարը վստահեցրել է, որ ոստիկանները բացահայտում են այդպիսի գողությունների բազմաթիվ դեպքեր, սակայն, ըստ նրա, գողության վերաբերյալ ինֆորմացիան ավելի շատ է քննարկվում և տարածվում, քան բացահայտումը. «Մենք մեթոդաբանական փոփոխություն ենք կատարել: Եվ ինչպես բնակարանային գողությունների դեպքում, հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտման վրա: Որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը: Եվ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել և հետո բացահայտման տոկոս ապահովել»:
Տրանսպորտային միջոցներից կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմում է շուրջ 30 տոկոս, ինչը նախարարը գնահատել է դեռևս ոչ բավարար՝ շեշտելով, որ դեռ աշխատանք կա իրականացնելու:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է