Աստանայում գումարվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստը:
Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի, միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները: ԱՊՀ անդամ երկրներից ներկա չեն գտնվել Հայաստանի և Թուրքմենստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը մասնակցել է ԱՊՀ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Բուրուտինը:
Իր ներածական ելույթում նա հայտարարել է, որ միջազգային քաղաքականության մեջ «ուժային բաղադրիչի դերը մեծանում է, ամերիականակենտրոն համակարգին փոխարինելու է գալիս նոր աշխարհաքաղաքական դասավորություն»:
Բուրուտինը հայտարարել է, որ «հետխորհրդային տարածքի անվտանգությունը ապահովում են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, և Եվրասիան վերածվում է բազմաբևեռ աշխարհի տնտեսա-քաղաքական կարեւոր կենտրոնի»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությունն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող այդ միջոցառմանը մի քանի առումով արտառոց է «բայց հատկապես պետք է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի շուրջ երկամսյա վաղեմության հայտարարությանը, ըստ որի «բոլշևիկյան Ռուսաստանը տապալել է Ադրբեջանի անկախ հանրապետությունը, օկուպացրել և անեքսիայի ենթարկել նրա տարածքը»:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված կառույցներ են և կոչված են պահպանել հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքական ամբողջականությունը և այնտեղ ռուսաստանյան շահերի անձեռնմխելիությունը:
Ավելի քան մեկ ամիս է, Բաքվում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործ է հարուցված, և ով չի ծուլանում՝ խոսում է «Ռուսաստանի հինգերորդ զորասյունը կազմացրելու անհրաժեշտությունից»:
Գործնականում, ինչպես կարելի է եզրակացնել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի նիստին Զաքիր Հասանովի մասնակցությունից, Ադրբեջանը հետխորհրդային տարածքի ռուսաստանյան վերահսկողության համակարգի մաս է կազմում և Աստանայի հանդիպմանը ներգրավվել է առաջիկա տարիների անվտանգային համագործակցության ծրագրերին:
Գիտությունների ակադեմիայի 80-ամյակի միջոցառման ելույթում Իլհամ Ալիևը հիշել է նախանցյալ դարի սկսբներին ցարական Ռուսաստանի կողմից կազմած Կովկասի քարտեզները: Ըստ երևույթին, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Աստանայում հանդիպումից նա ինչ-որ ազդակ ստացել է:
Բայց Ալիևը գերխնդիր ունի լեգիտիմանալ Վաշինգտոնում, գործընկերային հարաբերություններ ստեղծել Միացյալ Նահանգների հետ: Նա, որքանով հասկացվում է, Սպիտակ տան հետ երկխոսությունից բավարարված չէ: Այդ է, թերևս, պատճառը, որ վերստին դիմում է Ռուսաստանի «քարտեզագրական օգնությանը»:






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է