08/11/2025

Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինшնոցն» է սպառվում

Փաշինյանական իշխանությունը Ամենայն Հայոց Հայրապետի բոլոր հարազատներին ու մտերիմներին էլ ճաղերից այն կողմ ուղարկի, մեկ է` դրանից ո´չ իրականությունը կփոխվի, ո´չ էլ ճշմարտությունը կխամրի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ռեժիմի այս ագրեսիվ դրսևորումները հիմնված են նյարդային ջղաձգումների վրա, որովհետև Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինանոցն» է սպառվում:

Թեման որևէ կերպ «եփել» չի հաջողվում, որովհետև հոգևոր Հայաստանը դիմադրում է անդեմ, ապազգային, արժեզուրկ բռնապետությանը»։