Անձի երկվություն
Մեր խառնաշփոթ դարում, երբ ավելի շատ անհատներն են դեր կատարում, քան արժեքները, քաոսը սկսել է մեծանալ։ Ահա այսպիսի ժամանակներին է բնորոշ այն երևույթը, որ կոչվում է անձի երկվություն։
Դա այն է, երբ մարդուն նախ թվում է, թե այնքան խոնարհ է, որ պատրաստ է անգամ դիմացինի ոտքերը լվանալ, այդ ոտքերի տակ թափված աղբը հավաքել (սա ամենևին կապ չունի Բարձրյալի ճշմարիտ զավակներին տրված խոնարհության հետ, երբ Թագավորների Թագավորը լվաց իր աշակերտների ոտքերը)։
Այս խոնարհությունը միայն կերակրում է թաքնված հպարտության չարիքին, ինչն էլ հետագայում մարդուն դարձնում բռնակալ առաջնորդ։ Այսպիսի դեպքում մարդուն թվում է, թե ծառայում է իր հանրությանն ու ողջ մարդկությանը։
Սակայն սա մեդալի (կամ անձի) մեկ կողմն է միայն: Մյուս կողմում մենք կտեսնենք բոլորովին այլ մարդու: Երբ այդպիսի մարդիկ դառնում են իշխանության գլուխ, սկսում են պատմությունը խմբագրել ու սկսել իրենց էջից՝ կործանելով բազմաթիվ մարդկանց և մշակութային արժեքներ։
Չխորանալով շատ հին ժամանակների մեջ՝ բերենք համեմատաբար մոտ ժամանակների օրինակներ՝ լենին, ստալին, հիտլեր և այլն: Ցավոք, այդ շարքը կարող ենք շարունակել մինչև մեր օրեր։
Սիրելի՛ հայրենակիցներ, հարկավոր է շատ զգույշ լինել, քանզի այս չարիքը նորից կարող է գլուխ բարձրացնել, ինչպես ցույց է տալիս մեր ոխերիմ հարևանի օրինակը, որին հատուկ կանդրադառնամ: Հիշենք նաև Հովհանավանքում տեղի ունեցող խեղկատակությունը։
Սիրելինե՛րս, զգո՞ւմ եք, որ հայտնվել ենք ձախողված ներկայացման մեջ՝ անհաջող սցենարով ու ապիկար բեմադրիչով…
Այո՛, աշխարհը, իրոք, կարիք ունի հոգևոր բարենորոգումների: Սկսենք մեզնից՝ համախմբվելով մեր սրբազան եկեղեցու և հայոց Աստծո շուրջը:
Վանո Դադոյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Ադրբեջանին միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան
Ինչու չեք արտահայտվում Եհովայի վկաների, մյուս կրանական կազմակերչպություն – աղանդների մասին
Մամդանին կարող է «փակել» Ամերիկան՝ մարտահրավեր է նետում արդեն Ամերիկյան կայսրությանը․ Տիգրան Խզմալյան․ Լուսանկարներ