08/11/2025

Մահացել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ով հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու բարեկամն էր․ Լուսանկար

Այսօր, կյանքին հրաժեշտ է տվեց 12 տարի Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ով հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու բարեկամն էր։ 

Այս մասին տեղեկացնում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրը:

Կարդինալ Դուկան հազվագյուտ հայամետ հոգեւորականներից էր, որը տարիներ առաջ իբրեւ  Չեխիայի հոգեւոր առաջնորդ Հայ առաքելական եկեղեցուն 25 տարի ժամկետով փոխանցեց Պրահայի կենտրոնում գտնվող կաթոլիկ եկեղեցիներից մեկը, նաեւ մեծապես նպաստեց Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Մահացել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ Դուկան. հայ ժողովրդի մեծ բարեկամն էր