Զոհրան Մամդանին կընտրվի Նյու Յորքի քաղաքապետ, հաղորդում է MSNBC-ն։
«Զոհրան Մամդանին կլինի Նյու Յորքի հաջորդ քաղաքապետը։ Ինքնահռչակված դեմոկրատ սոցիալիստը հաղթել է անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյին և հանրապետական Քուրթիս Սլիվային», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախնական ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ դեմոկրատը ստացել է ձայների 50.35%-ը։
Քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի սկզբում Մամդանին գործնականում անհայտ էր։ Հարցումները նրա վարկանիշը գնահատել են ընդամենը 1%։
Նա ուշադրության է արժանացել երկու շրջան այցելելուց հետո, որտեղ մեծամասնությունը քվեարկել է Դոնալդ Թրամփի օգտին։ Բրոնքսում և Քուինսում նա շփվել է մարդկանց հետ՝ պարզելով նրանց ընտրության պատճառները։ Մամդանին պահել է «Եկեք խոսենք ընտրությունների մասին» գրությամբ ցուցանակ և զբաղվել է պարզ զրույցներով։
Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի խոսքով՝ դեմոկրատները չեն հանձնվել անցյալ տարի Թրամփի հաղթանակից հետո։ Նոյեմբերի 4-ին կայացած հաջող ընտրություններից հետո կարելի է եզրակացնել. նրանք ուժեղ են և պատրաստ են պայքարելու։







Բաց մի թողեք
Դուք մեծ առաջնորդ եք, երկնքից ուղարկված պետական գործիչ. Տոկաևը՝ Թրամփին
«Օզեմպիկ»-ի արտադրող դեղագործական ընկերության ղեկավարը կորցրել է գիտակցությունը Թրամփի աշխատասենյակում․ Լուսանկար
Ամուսիններին Դուբայում սպանել են 500 մլն դոլար գրպանելու պատճառով․ Լուսանկար