Նիկոլ Փաշինյանի ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հակաեկեղեցական պայքարի առաջամարտիկներից է:
Հրապարակ թերթը գրել է․ Նա Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների հետ երկու անգամն էլ մասնակցել է Օհանավան գյուղի Հովհաննավանքում կատարվող պատարագին, որն իրականացնում էր կարգալույծ արված քահանա Տեր Արամը, ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյանը։
Դրանով մարզպետը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունն է հայտնում` մարզպետի պաշտոնի եւ երկարամյա ընկերության համար, այլեւ մասնակցում է Հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսված արշավին։
Մեզ հետաքրքրում էր` արդյո՞ք նա Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, թե՞ որեւէ այլ եկեղեցական հոսանքի է հարում: Հոկտեմբերի 27-ին մարզպետ Հ․ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Դուք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւո՞րդ եք: Եթե այո, ո՞ր թվականին, ո՞ր եկեղեցու, ո՞ր քահանայի ձեռամբ եք մկրտվել, ո՞վ է եղել Ձեր մկրտության կնքահայրը»։
Մարզպետի աշխատակազմից ինձ պատասխանել են․ «Մարզպետը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, մկրտված է: Մյուս հարցերի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի, անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»:
Թե ինչ կապ ունի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եւ ինչու են մկրտության վայրն ու քահանան անձնական տվյալ՝ մեզ պարզ չեղավ: Իսկ մարզպետի կնքված լինել-չլինելն ինչո՞վ անձնական տվյալ չէ, որ այդ հարցին պատասխանել են, իսկ մյուս հարցերին` ոչ։






Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Իջևանում հասարակական տրանսպորտ չի գործում գյուղերի ու մարզկենտրոնի միջև