08/11/2025

Նիկոլ Փաշինյանը «բինոկլը» առած բոլորի տների, անկողինների մեջ է նայում, Ալիևն՝ իր

Այսպիսի վիճակ է․ Նիկոլ Փաշինյանը «բինոկլը» առած բոլորի տների, անկողինների մեջ է նայում, նկարում է։ Հետո կանչում է այդ մարդուն՝ լեզուդ կարճ կպահես, թե չէ աշխարհով մեկ քեզ խայտառակ կանեմ։

Հրապարակ թերթը գրել է․ Այսքան պարզ սխեմա է։ «Բինոկլ» անունը կուզեք փոխարինեք դրոնով կամ նորագույն տեխնիկական մի սարքով, կուզեք՝ հեռադիտակով։  Էությունը նույնն է մնում․ այն մարդը,  որը թիրախում է, որը իրենից «բան է ներկայացնում», որը կարող է վնասել Նիկոլ Փաշինյանի աթոռին, հայտնվում է իշխանության նկարահանման կամ լսողական սարքի անմիջական հսկողության  տակ։  Փաստերը ոչ թե խոսում, այլ ճչում են։

Ձերբակալությունների գերակշիռ մասը ձայնագրություններ կամ նկարահանումների հիման վրա են կառուցված։ Բայց ես այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետև այդ մասին բոլորն են խոսում։ Խոսելու եմ այն մասին, որ մենք մեղադրում ենք «խեղջ Նիկոլին», ու մեզ թվում է, թե այդ մենաշնորհը միայն իրենն է։

Ախր ինքն էլ է նկարահանման, «բինոկլի» տակ։ Ապացու՞յց եք ուզում։ Էն որ Նիկոլի «նկարահանած մարդիկ» խեղճանում, մի բուռ են դառնում, ձայները դուրս չեն գալիս, կարծում եք, թե Նիկոլը չի խեղճանո՞ւմ։ Խոսքս չի վերաբերվում այն մարդկանց, որոնց նկարների վրա մոնտաժ են անում, ու այդ մարդիկ աղմկուկ են՝ ախր ես նման բան չեմ արել կամ չեմ ասել։

8 տարի է՝ ասում եք՝ Նիկոլը  Ալիևին մի պատասխան չի տալիս, իրեն ինչքան վիրավորում, մի ձայն չի հանում, Հայաստանը Ադրբեջան է ասում, արդարացնում է, ինչ ուզում, տալիս է․․․

Շարունակեք, ձեզ եմ  բարձրաձայնում։ Չեք մտածու՞մ, թե ինչու ձայն չի հանում։ Ալիևն էլ նրա նկատմամբ կանի  այն, ինչ նա ՀՀ քաղաքացիների նկատմամբ է անում։ Ալիևը, որ իր  «բինոկլի» եղած – չեղածը հանի, Նիկոլից բան չի մնա․․․