Եվրահանձնաժողովն առաջարկել է «փորձաշրջանի» համակարգ ԵՄ նոր անդամ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մոլդովայի համար, ինչը ենթադրում է անդամակցություն սահմանափակ իրավունքներով։
«ԵՄ նոր անդամները կարող են ընդունվել մի քանի տարվա փորձաշրջանով»,- հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Նա բացատրել է, որ այդ ընթացքում նրանց իրավունքները կարող են սահմանափակվել, նրանք նույնիսկ կարող են վտարվել համայնքից, եթե չկատարեն ԵՄ բոլոր պահանջները։
Պարզաբանելով իր հայտարարությունները բրիտանական Financial Times (FT) թերթին՝ Կոսն այդ առաջարկը հիմնավորել է մտավախությամբ, որ նոր երկրները կարող են դառնալ «Ռուսաստանի տրոյական ձիեր»:
«Իմ ամենամեծ վախն այն է, որ Ռուսաստանը ԵՄ կմտնի ետևի դռնով»,- ասել է Կոսը: Եվրահանձնակատարի խոսքով՝ Բրյուսելը վախենում է, որ ԵՄ ամդամ նոր երկրները կարող են գործել Հունգարիայի նման՝ արգելակելով Բրյուսելի առավել արմատական նախագծերը:
Կոսը հաստատել է, որ Եվրահանձնաժողովը աշխատում է նոր կանոնների ուղղությամբ, որոնք թույլ կտան կասեցնել ԵՄ նոր երկրների իրավունքները Եվրամիության իրավունքի գերակայության չափանիշները խախտելու դեպքում։






Բաց մի թողեք
Արևելյան Եվրոպայի երկրները պետք է չբացառեն «պուգաչովյան բունտի» հավանականությունը և դրա աղետալի հետևանքները
Եվրամիությունը կստեղծի՞ «ռազմական Շենգեն»
Բաքու չէ, այլ Բագարան․ այն ունի «քամիների քաղաք» իմաստը