Հոկտեմբերի 29-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ երեք տղամարդ Գնիշիկ-Մոզրով բնակավայրերի տարածքում ապօրինի հրազեններով որս են կատարում:
Նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում: Նկատելով ոստիկանության ծառայողներին՝ երկու հոգի իջել է ավտոմեքենայից, մեկը նետել է որսը՝ բեզոարյան այծի մարմին ու կաքավներ, մյուսը նետել է որսորդական երկու հրացան:
Քարագլուխ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ նրա 36-ամյա համագյուղացին ու Եղեգնաձորի 49-ամյա բնակիչը ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Մոտ 500 մետր հեռավորության վրա եղեգնաձորցին նույնպես ձերբակալվել է, իսկ 36-ամյա տղամարդը ոտքով դիմել է փախուստի:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։ Ձերբակալված եղեգնաձորցին հայտնել է, թե ողորկափող հրացանն իրենն է, իսկ ակոսափողը՝ Արփի գյուղի մի բնակչի, և հենց այդ զենքով էլ ինքը որսացել է բեզոարյան այծ:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոյեմբերի 3-ին նախաքննական մարմին է ներկայացել նաև փախուստի դիմած 36-ամյա տղամարդը:
Հանգամանքները պարզվում են:







Բաց մի թողեք
ՔԿ-ն Վահան Քերոբյանին առնչվող գործի վերաբերյալ հաղորդագրություն, նա չի կալանավորվի
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար