07/11/2025

Ամուսիններին Դուբայում սպանել են 500 մլն դոլար գրպանելու պատճառով․ Լուսանկար

Կրիպտոարժույթների հարցով հայտնի խարդախ Ռոման Նովակը և նրա կինը՝ Աննան, սպանվել են Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ զույգը մոտ մեկ ամիս առաջ կորցրել է կապը Ռուսաստանում գտնվող հարազատների հետ։

Պնդվում է, որ հանցագործները առևանգել են զույգին շորթման նպատակով, բայց չեն կարողացել ստանալ ցանկալի գումարը և «սպանելու միջոցով ձերբազատվել» նրանցից։

Զոհերի բջջային սարքերն արձանագրվել են նրանց անհետացումից երկու օր անց՝ Հաթթայի և Օմանի շրջաններում, ապա՝ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում, որից հետո կապը կորել է։

Սպանված կնոջ հայրը շտապ մեկնել է Դուբայ՝ իր անչափահաս թոռներին վերցնելու։ Հանցագործությունը բացահայտվել է իրավապահ մարմինների ակտիվ մասնակցությամբ։ Բոլոր կասկածյալները, որոնք նույնպես Ռուսաստանի քաղաքացիներ են, արդեն ձերբակալվել են և շուտով կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ։

Զոհերի հարազատները ձեռնպահ են մնում հրապարակային մեկնաբանություններից՝ շարունակվող հետաքննության պատճառով։

Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Ռոման Նովակը թաքնվել է Հարավային Աֆրիկայում՝ ներդրողներին 500 միլիոն դոլար խաբելուց հետո։ Տուժածների թվում են եղել Չինաստանից և Մերձավոր Արևելքից եկած ձեռնարկատերեր, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ և Պետդումայի պատգամավոր։

Նա ներդրողներից գումար է հավաքել՝ համոզելով նրանց համագործակցել խոշոր ՏՏ ընկերությունների հետ։

Սպանել են 500 մլն դոլար գողացած հայտնի բլոգերին և նրա կնոջը