07/11/2025

Արցախը թալանածները ՔՊ հովանու տա՞կ են մտել. մաս 2. Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առնվազն երկու, իսկ ընդհանրապես 7 տարի շարունակ հովանավորել է Արցախի ֆինանսական միջոցները փաստացի յուրացրած նախկին ու «ավելի» նախկին պաշտոնյաներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու տարի առաջ ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե, եւ վերջ:

Հիմա` ամեն ինչի մասին հերթով

Ինչպես Սաշիկ Սարգսյանի «50/50 տոկոս»-ի լեգենդը այդպես էլ ոչ մի փաստարկով չապացուցվեց հետհեղափոխական Հայաստանում, այնպես էլ՝ Արցախի նախկին նախագահ, այսօր Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող Արայիկ Հարությունյանին վերագրվող Արցախի ողջ հարստությունը, հէկ-երը, պարզվում է` ամենեւին էլ նախագահինը չէին: Արցախում եղել են պաշտոնյաներ, որոնք ահռելի ունեցվածք ու կարողություն են դիզել, հայաթափումից հետո դրանք, անհասկանալիորեն անվտանգ ձեւով, տեղափոխել են Հայաստան ու կալվածքներ են գնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում ու եվրոպայում:

ՔՊ-ի սիրելի գործարարը հարստացել է Արցախի հաշվին

Օրինակ` Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՔՊ գրասենյակում մուտք ու ելք ունեցող Արման Հակոբջանյանը Արցախի շրջափակման օրերին հաջողեցրել էր Հայաստան փախչել եւ գնեց Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի հարյուր գազալցակայանները : Նա հիմա էլ ՀՀ-ում է պետական մրցույթներում հաղթում եւ շինարարությամբ զբաղվում` ունենալով ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի եւ էլի մի քանի ՔՊ-ականների հետ ընկերական հարաբերություններ: Այս մասով, սակայն, մեր հետաքննությունն առաջիկայում կհրապարակենք:

Անհայտ մեծահարուստ Կոմիտասը

Հիմա դառնանք Կոմիտաս Կարապետյանին. ով է նա, որ Հայաստանում դարձել է հսկայական ունեցվածքի տեր: Նա, եղբոր անունով գրանցված «ԼԵՌՄՈ» ՍՊԸ-ի անունով, 236.287,240 դրամ է ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից՝ հէկ-եր կառուցելու համար, որոնց մեծ մասը չեն էլ կառուցվել:

Առաջին եւ երկրորդ լուսանկարներում Կարապետյանի կնոջ եւ եղբոր անունով գրանցված ընկերություններն են:

Իսկ նրա մյուս կարողությունները հիմնականում կնոջ անունով են գրանցված, որոնք թվարկում ենք ստորեւ.

Մերի Կարապետյան Վալերիի (13.10.1983թ.)

➢ քաղաք Երեւան

1. Շենգավիթ, Ներքին Չարբախի 1-ին փողոց 80/6,

2. Շենգավիթ, Ն. Չարբախ թաղամաս, 183 հողամաս,

3. Կենտրոն, Հանրապետության փողոց, 71 շենք 24 տարածք,

4. Կենտրոն, Մոսկովյան փողոց, 35 շենք 77 ավտոկայանատեղի,

5. Կենտրոն, Մոսկովյան փողոց, 35 շենք 16 բնակարան:

Վերոնշյալ հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։

➢ Հայտնում ենք նաեւ՝

քաղաք Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Լենինգրադյան փողոց 23/18 հողամաս,

1) 6-րդ մասնաշենք 109 նախագծային բնակարան
2) 6-րդ մասնաշենք 83 նախագծային բնակարան,
3) 6-րդ մասնաշենք 67 նախագծային բնակարան
4) 5/2 մասնաշենք 19 նախագծային ավտոկայանատեղի,
5) 5/2 մասնաշենք 21 նախագծային ավտոկայանատեղի,
6) 5/1 մասնաշենք 21 նախագծային ավտոկայանատեղի,
7) 6-րդ մասնաշենք 25 նախագծային ավտոկայանատեղի,
8) 6-րդ մասնաշենք 23 նախագծային ավտոկայանատեղի,
9) 5-րդ մասնաշենք 22 նախագծային ավտոկայանատեղի,
10) 6-րդ մասնաշենք 26 նախագծային ավտոկայանատեղի,
11) 6-րդ մասնաշենք 24 նախագծային ավտոկայանատեղի,
12) 5/2 մասնաշենք 18 նախագծային ավտոկայանատեղի,
13) 5/2 մասնաշենք 22 նախագծային ավտոկայանատեղի,
14) 5/2 մասնաշենք 17 նախագծային ավտոկայանատեղի,
15) 5/2 մասնաշենք 20 նախագծային ավտոկայանատեղի,
16) 5/2 մասնաշենք 24 նախագծային ավտոկայանատեղի,
17) 5/2 մասնաշենք 23 նախագծային ավտոկայանատեղի,

հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք։

Այս աղաղակող փաստերը Նիկոլ Փաշինյանի սիրելի եւ քաղաքական պատվերով առաջնորդվող իրավապահներին չեն հետաքրքրել: ՔՊ խմբակցությանն ու պաշտոնյաներին էլ չեն հետաքրքրել, որոնք օրումեջ կոռուպցիայից ու «նախկինների» թալանից են խոսում:

Ավելին՝ անհրաժեշտ ենք համարում այս առիթով հատուկ ընդգծել, որ ՔՊ խմբակցության թմրանյութի գործով անցած քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, թոշակառու մոր անունով գրանցված Զրվեժի առանձնատանը բնակվող Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ունեցած, հայտարարագրված երկու տների մասին են աղաղակում: Այն դեպքում, երբ հենց իրենք շատ լավ գիտեն, որ Թովմասյանն իրեն միանձնյա պատկանող երկու բնակարանները (ոչ ավել, ինչպես ստում են ՔՊ պաշտոնյաները) ձեռք է բերել հիփոթեքով, եւ անցած մոտ քսան տարիների ընթացքում մարել է դրանք: Բայց կոռուպցիայի մեջ թաթախված գործիչներն ի վիճակի չեն նայել ճշմարտության աչքերին:

Այս հրապարակումը ներկայացնում ենք ՀՀ Գլխավոր դատախազին` որպես հաղորդում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ` պատրաստակամություն հայտնելով Արցախի ներդրումային հիմնադրամից մսխված միջոցների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնել իրավապահներին»։