07/11/2025

ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ Վաշինգտոնից հետո դինամիկան պահպանելու համար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն սոցցանցի իր էջում հայտնել է Բաքվում անցկացված խորհրդակցությունների մանրամասները.

«Բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացրել Բաքվում՝ նոյեմբերի 4-5-ը, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի դեսպանորդ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների և տեղական փորձագետների հետ:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, ներառյալ՝ փոխկապակցվածության հարցերը, շեշտը դնելով Նախիջևանի, տարածաշրջանային համագործակցության և հումանիտար հարցերի վրա։

ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցելու և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ Վաշինգտոնից հետո դինամիկան պահպանելու համար և ապահովելու, որ խաղաղության օգուտները տարածվեն և զգացվեն ամբողջ տարածաշրջանում»: