ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսկական պետական առաջնորդության օրինակ է։
«Նախագահ Ալիևն ունի շատ ավելի ուժեղ բանակ։ Նա օգտվեց պահից՝ վերադարձնելու այն, ինչ իրենն էր (Արցախի օկուպացված տարածքները-խմբ,)», – ասել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի ջանքերը՝ կապված Երևանի ու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու հետ:
Ինչպես պնդում է ադրբեջանական Հաքին.ազը, Ուիթքոֆն ասել է, թե օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին, իբր, հարցրել է.
«Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, դուք մեծ բանակ ունեք»։ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել այն, ինչ մեզանից խլվել էր։ Ինձ ավելին պետք չէ»։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ դա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մատնանշել է որպես իմաստուն պետական առաջնորդության օրինակ։






Բաց մի թողեք
Հայաստանի 71 համայնքներից 37-ը ղեկավարում են ՔՊ-ականներ, 12-ը՝ այլ կուսակցություններից․ ովքեր են նրանք
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով
Փաշինյանը իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞