08/11/2025

«Նոա» -«Սիգմա» խաղի ժամանակ հայ և չեխ երկրպագուները աղբամաններ են նետել իրար վրա

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Lիգայի փուլի 3-րդ տուրի «Նոա» – «Սիգմա» խաղի ժամանակ հայ և չեխ երկրպագուների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, հայ ու չեխ երկրպագուները աղբամաններ են նետել իրար վրա։

«Նոայի» սեփականատեր Վարդգես Վարդանյանը շտապել է ծեծկռտուքի գոտի։

Ակումբի նախագահը գնացել էր, որպեսզի հանգստացներ երկրպագուներին:

Ընդհատված հանդիպումը շարունակվել է։

Երկրորդ կեսում «Նոա»-ն չէր վերգտնում իր խաղը` անընդհատ սխալներ գործելով հարձակման ընթացքում: Չեխերը հստակ էին գործում պաշտպանությունում և ի վերջո հասան հաղթանակի:

«Նոա»-«Սիգմա Օլոմոուց»` 1:2:

Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Նոա»-ն նոյեմբերի 28-ին կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդին»-ին:

Blog Image