Որոշում է կայացվել հոսպիտալացնել Վարդան Ղուկասյանին, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից մեկը։
Երեկ կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։
Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։
Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»։






Բաց մի թողեք
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը