«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել. մրցույթի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Նավատ Իցարագրիսիլը հրապարակայնորեն վիրավորել և նվաստացրել է մեքսիկացի մասնակցին՝ մեղադրելով նրան հովանավորչական միջոցառումը բաց թողնելու համար:
Նա հրամայել է լքել սենյակը, ինչից հետո մյուս մասնակիցներն էլ ոտքի են կանգնել և լքել դահլիճը՝ ի նշան համերաշխության:
Գլխավոր մենեջերը ուղիղ եթերում աղջկան անվանել է «հիմար» և հրամայել անվտանգության աշխատակիցներին հեռացնել նրան դահլիճից։
Բոշը շփոթված հեռացել է, որին հաջորդել են մյուս մասնակիցները՝ ի նշան բողոքի, այդ թվում՝ գործող «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող դանիացի Վիկտորիա Կյար Թեյլվիգը։ Ռեժիսորը, գոռալով աղջիկների վրա, հայտարարել է, որ նրանք կորակազրկվեն։
«Միսս Տիեզերք Մեքսիկա» կազմակերպությունը միջադեպը անվանել է «անընդունելի նվաստացում»՝ ընդգծելով, որ ոչ մի մրցույթի մասնակից չպետք է ենթարկվի նման բռնության:
Կազմակերպիչները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը և աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ: Մրցույթի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թաիլանդ:
Հետագայում գլխավոր կազմակերպիչը ներողություն է խնդրել «Միսս Մեքսիկա»-ի հասցեին իր վիրավորական խոսքից հետո:
Քիչ ուշ հայտնի է դարձել, որ «Միսս Տիեզերք» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթի փոխնախագահ և դրա կազմակերպիչներից մեկը՝ Նավատ Իցարագրիսիլը, հեռացվել է իր պաշտոնից 25-ամյա մեքսիկացի մասնակից Ֆատիմա Բոշի հետ հրապարակավ վիճաբանելուց և նրան վիրավորելուց հետո:







Բաց մի թողեք
Արցախը թալանածները ՔՊ հովանու տա՞կ են մտել. մաս 2. Լուսանկարներ
Նոյեմբերի 7-ի աստղագուշակ․ Անձնական հարաբերություններում դրական միտումները գերակշռում են
Հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ. ավագ սերժանտ Վաչագան Դադալյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին «Լուսնյակ» կոչվող տեղանքում. Լուսանկարներ