07/11/2025

Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 188-ի, ինչ է կատարվում․ Լուսանկար

Ֆիլիպիններում «Կալմաէգի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի։

ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ` այսօր այդ մասին հայտնել են հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 140 մարդու մահվան մասին:

Գերատեսչության տվյալներով` զոհերի մեծ մասը հայտնաբերվել են Սեբու նահանգում։ Ընդ որում, ևս 135 մարդ համարվում է անհետ կորած, իսկ 96-ը` տուժած։

Վարչությունում ընդգծել են, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ավելի վաղ Ֆիլիպիններում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին խորհուրդ էր տվել խուսափել փողոց դուրս գալուց, ինչպես նաև ջրհեղեղների ու սողանքների ենթակա գոտիներ այցելելուց:

Զոհերի թիվը հասել է 188-ի. Ֆիլիպիններում աղետ է