ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունների ղեկավարների հետ։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր ամերիկացի գործընկերոջը հռչակել է երկնքից ուղարկված մեծ առաջնորդ։
ԱՄՆ նախագահը առաջին անգամ է հյուրընկալել Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին: Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի առաջնորդները մասնակցել են C5+1 գագաթնաժողովին։
Աստանայի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սպիտակ տանը գովեստի խոսքերով է դիմել Թրամփին:
«Դուք մեծ առաջնորդ եք, երկնքից ուղարկված պետական գործիչ՝ վերականգնելու առողջ բանականությունը և այն ավանդույթները, որոնք մենք բոլորս կիսում ենք և գնահատում ենք Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ահա թե ինչու միլիոնավոր մարդիկ շատ երկրներում շատ շնորհակալ են ձեզ: Ես համոզված եմ, որ ձեր իմաստուն և համարձակ քաղաքականությունը պահանջում է վճռական աջակցություն ամբողջ աշխարհում: Ձեր ղեկավարությամբ Ամերիկան մտնում է նոր ոսկե դարաշրջան: Ես գովաբանում եմ Ամերիկան կրկին մեծ դարձնելու ձեր հեռատես տեսլականը»,- ասել է Տոկաևը։
Նա հավելել է, որ Թրամփի քայլերը ոգեշնչում են արդար և ուժեղ Ղազախստան կառուցելու նպատակային ռազմավարության իրականացումը: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ հանրապետականը «ութ ամսում ավարտել է ութ պատերազմ»։






Բաց մի թողեք
«Օզեմպիկ»-ի արտադրող դեղագործական ընկերության ղեկավարը կորցրել է գիտակցությունը Թրամփի աշխատասենյակում․ Լուսանկար
Ամուսիններին Դուբայում սպանել են 500 մլն դոլար գրպանելու պատճառով․ Լուսանկար
Ֆիլիպիններում զոհերի թիվը հասել է 188-ի, ինչ է կատարվում․ Լուսանկար