08/11/2025

Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ. փոխնախագահը հեռացվել է՝ Մեքսիկայի մասնակցին վիրավորելու համար. Լուսանկար

«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել. մրցույթի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Նավատ Իցարագրիսիլը հրապարակայնորեն վիրավորել և նվաստացրել է մեքսիկացի մասնակցին՝ մեղադրելով նրան հովանավորչական միջոցառումը բաց թողնելու համար:

Նա հրամայել է լքել սենյակը, ինչից հետո մյուս մասնակիցներն էլ ոտքի են կանգնել և լքել դահլիճը՝ ի նշան համերաշխության:

Գլխավոր մենեջերը ուղիղ եթերում աղջկան անվանել է «հիմար» և հրամայել անվտանգության աշխատակիցներին հեռացնել նրան դահլիճից։

Բոշը շփոթված հեռացել է, որին հաջորդել են մյուս մասնակիցները՝ ի նշան բողոքի, այդ թվում՝ գործող «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող դանիացի Վիկտորիա Կյար Թեյլվիգը։ Ռեժիսորը, գոռալով աղջիկների վրա, հայտարարել է, որ նրանք կորակազրկվեն։

«Միսս Տիեզերք Մեքսիկա» կազմակերպությունը միջադեպը անվանել է «անընդունելի նվաստացում»՝ ընդգծելով, որ ոչ մի մրցույթի մասնակից չպետք է ենթարկվի նման բռնության:

Կազմակերպիչները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը և աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ: Մրցույթի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունը գործուղվել է Թաիլանդ:

Հետագայում գլխավոր կազմակերպիչը ներողություն է խնդրել «Միսս Մեքսիկա»-ի հասցեին իր վիրավորական խոսքից հետո:

Քիչ ուշ հայտնի է դարձել, որ «Միսս Տիեզերք» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթի փոխնախագահ և դրա կազմակերպիչներից մեկը՝ Նավատ Իցարագրիսիլը, հեռացվել է իր պաշտոնից 25-ամյա մեքսիկացի մասնակից Ֆատիմա Բոշի հետ հրապարակավ վիճաբանելուց և նրան վիրավորելուց հետո: