09/11/2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստումը

Եվրոպական միությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթի պատրաստումն Ուկրաինայի հակամարտության պատճառով։

Այս հարցը քննարկել են Լիտվայի ֆինանսների նախարար Քրիստուպաս Վայտիեկունասը և ֆինանսական ծառայությունների և խնայողությունների ու ներդրումների միության եվրահանձնակատար Մարիա Լուիս Ալբուկերկեն։

Եվրոպական միությունը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտության մասին։