08/11/2025

Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան

«Կարծում եմ, որ Փաշինյանը սկզբից չի կարողացել մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով՝ դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։

Այս մասին «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այնուհետև, երևի թե, արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ խիստ անհանգստացնել։ 9 տարի շարունակ ԵԱՀԿ ՄԽ  համախանագահներն ու ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները՝ որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա։ Բայց չգիտես ինչու՝ 2019-ի սկզբին փոխեցին դիրքորոշումը, բնական է, Հայաստանի համաձայնությամբ, և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի «արդարության սկզբունքով»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ իր համար դա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է.

«Որովհետև այն սկզբունքները, որոնք կային, միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին, իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացություն է։ Մեզ համար մի բանը կարող էր արդար լինել, մյուս կողմի համար՝ անարդար և հակառակը։ Այսինքն՝ այստեղ վիճելու այնքան տեղ կա … Եվ կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Ինչ-որ առևտուր էր կայացել. այո, մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա»,- ասաց Երրորդ նախագահը։