Ռուսաստանի արտգործնախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հնգամյակի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել:
Ըստ գերատեսչության՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ընդունված հայտարարությունները կազմում են տարածաշրջանում խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը և մինչ օրս արդիական են։
Հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը:
«Բաքուն և Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականացնելու համար, այդ թվում՝ տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պետական սահմանն արդարացիորեն սահմանազատվի, ինչպես նաև արդյունավետ կապեր հաստատվեն քաղհասարակությունների միջև։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել համապարփակ աջակցությունը ադրբեջանցի և հայ գործընկերներին, այդ թվում՝ «3+3» հարթակի շրջանակում»,- մասնավորապես նշել է ՌԴ ԱԳՆ-ն:






Բաց մի թողեք
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է
Ռուսաստանը համաձայնությունների իրականացման առումով «Ղազախստանի համար էլ իրեն չի արդարացրել»