Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի այսօր կամ վաղը՝ նոյեմբերի 9-ին։ Հարցազրույցի առանցքում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որի տարելիցն է այս օրերին։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Քոչարյանն մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին էր ասուլիս հրավիրել։ Թե ինչ նոր ասելիք ունի, թերեւս կիմանանք հարցազրույցից։ Ի դեպ, երեկ երեկոյան էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հյուրընկալվել է «Իմնեմնիմի» պոդքաստին։
Իսկ կապիտուլյացիայի խորհրդանշական օրը՝ նոյեմբերի 9-ին, Փաշինյանը հերթական խայտառակ ծեսն է ծրագրել՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում մասնակցելու է Թալինի վանքում Թադե քահանայի կողմից մատուցվելիք պատարագին, որը թեեւ կարգալույծ արված չէ, սակայն դեմ է դուրս եկել Մայր Աթոռին եւ անցած շաբաթ մասնակցել է «ապօրինի պատարագին»։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Նոր կարգալույծի հարազատներն էլ են ՀԱԵ քահանաներ․ Լուսանկար