Քառասունչորսօրյա պատերազմի զինադադարի հինգերորդ տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
Այդ փաստաթղթի ընդունման իրական մոտիվացիային, տեղ գտած քաղաքական և իրավական նենգափոխումներին, դրա ենթատեքստերին, հղումներին, քողարկված «ուղերձներին», ամենայն հավանականությամբ, կանդրադառնանք Հայաստանի պատկան մարմինները և քաղաքական ուժերը, վերլուծաբանները և փորձագետները:
Այս պահին կարևոր է արձանագրել ՌԴ ԱԳՆ-ի մի ակնհայտ նենգափոխումը: 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմն այդ փաստաթղթում բնութագրված է որպես «մարտաբաժումների վերսկսում», ինչը հետևանքների համար պատասխանատվություն է հասցեագրում նաև այդ պահի դրությամբ Ստեփանակերտում գործած ռազմա-քաղաքական վերնախավին կամ առհասարակ Արցախի իշխանություններին:
Այնուհետև Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված զորախմբին վերագրում է «փրկչական առաքելություն», որ, իբր, ապաստան է տվել «հինգ հազար մարդու, այդ թվում՝ երկու հազար երեխաների» և «ապահովել խաղաղ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան»:
Նախ, Արցախից բռնատեղահանվել է ավելի քան հարյուր հազար մարդ: Եթե ռուսական զորախումբը նրանցից միայն հինգ հազարին է «ապաստանել», կնշանակի իննսունհինգ հազարը մատնվել է ճակատագրի քմահաճույքին:
Իսկ իրականություն է, որ գյուղական բնակավայրերից բռնատեղահանված մի քանի հազար մարդ, դեռևս հավատ ընծայելոբ ռուս զինվորականների «փրկչականությանը» Ստեփանակերտի օդանավակայանում ընդամենը մի քանի ժամ գտնվելուց հետո բառիս բուն իմաստով այնտեղից արտաքսվել են:
Ռուսաստանցի զինվորականները գեթ մեկ հայ մարդու անվտանգությունը չեն ապահովել, իսկ փաստեր, որ նրանք գյուղերում մնացած առանձին անձանց հանձնել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին, կան:
ՌԴ ԱԳՆ աղաղակող նենգախոսության և բացահայտ ցինիզմի ֆոնին արտառոց է արցախյան քաղէլիտա կոչվածի «ձկան» լռությունը: Նրանք, որ առիթ-անառիթ քննադատում են կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին և նրա խորհրդարանական մեծամասնությանը, պարզվում է Սերգեյ Լավրովի «կոնտորային» ասելիք չունեն:
Այդ կեցվածքն այլևս անգամ «ջայլամի» դժվար է համարել: Դա կոլաբորանտություն է, բոլոր ժամանակների, բայց հատկապես՝ վերջին մեկօրյա ահաբեկչական պատերազմի, բենզապահեստի կազմակերպված պայթյունի զոհերի հիշատակի պղծում և իմպերիական Ռուսաստանին ստորաքարշ հավատարմություն:
Ստեփանակերտի «ձկան լռությունը» պետք է «պայթի» հարյուր հիսուն հազար բռնատեղահանված արցախցիների միաձայն «ոչ կոլաբորանտությանը» պահանջով:






Բաց մի թողեք
Քաղաքական դաշինք` դե-ֆակտո ձևավորվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև
Հայաստանի 71 համայնքներից 37-ը ղեկավարում են ՔՊ-ականներ, 12-ը՝ այլ կուսակցություններից․ ովքեր են նրանք
Փաշինյանը իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞