Եթե Ադրբեջանը համաձայնվի, կարելի է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում։Այս մասին APA-ին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը կախված է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումից.
«Մենք հաճախակի հանդիպումներ ենք ունենում Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Մենք նաև մի քանի հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ: Եռակողմ հանդիպման անցկացումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնությամբ: Եթե նա համաձայնվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի»,– ասել է Ուրալօղլուն:
Նախարարի խոսքով՝ TRIPP–ի բացման նախապատրաստական աշխատանքները ընթանում են բարձր մակարդակով, և որ Ադրբեջանի հետ բավականաչափ համակարգված աշխատանք է իրականացվել. «Մենք նախապես պլանավորել ենք, թե ինչ պետք է արվի խաղաղության գործընթացի լիարժեք ավարտից հետո: Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կատարվել են: Նախկինում մենք բազմաթիվ համատեղ նախագծեր ենք իրականացրել, ուստի դրանք նորից սկսելու անհրաժեշտություն չկա»:







Բաց մի թողեք
Արդեն երգում է՝ բանտում
Նիկոլ Փաշինյանն իրեն գժի տեղ դնելու հայտնի ձայնագրության մասին
Վաղը Օրբանը գալիս է Հայաստան – Հունգարիա ֆուտբոլային խաղը նայելու