Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը ձերբակալվել է` կաշառք բաժանելու կասկածանքով։ Նշենք, որ օրեր առաջ մենք նրա հետ հարցազրույց էինք արել այդ թեմայով։
Տնօրենը ոչ հեքել, ոչ էլ հաստատել էր այն, որ օգնության անվան տակ ինչ֊որ բան է բաժանում։
Նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաղորդում էր տարածել, ըստ որի` «Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։
Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում։


Բաց մի թողեք
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ