Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն։
Այս մասին այսօր՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։
Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, նշել է. «Սովորաբար այդ ամեն ինչը սկսվում է առավոտյան ժամերին։ Բազմաթիվ օրինակներով կարող եմ ասել, չգիտեմ, սկսած Արագածոտնի թեմը ադրբեջանական պատվերով, նույն անձանց կողմից նույն օրվա ընթացքում այս խայտառակ գործողություններից, վերջացրած Գյումրու քաղաքապետարանի գործողությունը, սխեման նույնն է։
Միակ բանը, որ այստեղ հետաքրքիր է, թե ինչ քրեական հոդված են այնուհանդերձ մոգոնել։ Չթաքցնեմ, որ տղաների նկատմամբ նախորդ քրեական հետապնդման, սեզոնային է այդպես, սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում նախորդ քրեական հետապնդման հետապնդումից հետո, երբ որ տղաները երկու ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում»:
«Անտիֆեյք»-ի գրասենյակում եմ։ Իրականացվում է խուզարկություն։ Վերցվում է ողջ տեխնիկան. հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում։ Սամսոնյանը եւ Սաղաթելյանը ձերբակալվել ու տեղափոխվել են Քննչական կոմիտե։
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այնուհետև նա գրել էր. «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնում է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը:
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթն են վարում, որտեղ օրեր առաջ հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այդ հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի հասցեին ասելով «շան տղաներ»։
Դրանից հետո «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարները Ալեն Սիմոնյանին անվանել էին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են որպես սպառնալիք:







Բաց մի թողեք
Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել, որը շարունակվել է Աբովյանում․ նոր մանրամասներ ողբերգական դանակահարությունից․ Լուսանկար
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի
Ռոմանոս Պետրոսյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել