Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել, այս գրությամբ պաստառը հայ երկրպագուները պարզել են Հայաստան-Հունգարիա խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը, ով հետագայում արտահանձնվեց Ադրբեջանին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին։
33-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ֆերենցվարոշի» 31-ամյա հարձակվող Բարնաբաշ Վարգան, որին գոլային փոխանցում կատարեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 25-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։
F խմբում Հայաստանի թիմը 3 միավորով վերջինն է և զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու և անցումային հանդիպումներում եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Հունգարիան 8 միավորով երկրորդն է։


Բաց մի թողեք
Ինչ էլ որ պատահի, այս թիմն արդեն կերտել է պատմություն․ առա՛ջ, Արգենտինա․ Մեսսիի ուղերձը
«Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. Լուսանկարներ
Օլիմպոսը ձգտում է տեղ գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. Լուսանկարներ