Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, հարվածները եղել են մահացու։
Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, եւ Սարգիսը չէր լռել։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձինք, որոնք եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել, նրանց իրավապահները փնտրում են:
Մեր տեղեկություններով` մարդասպանը Աբովյան քաղաքում հայտնի մոլագար է և առաջին անգամ չէ, որ մարդ է սպանում: Նրա հարևաններից մեկը մեզ պատմեց, որ վերջինս մարդ սպանելու համար դատապարտված է եղել և անգամ նշեց, որ դեռ մանուկ տարիքից իր հարցերը լուծել է դանակի օգնությամբ, անգամ դպրոցական տարիներին:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ երկու եղբայրները, որոնք այժմ հետախուզման մեջ են, հայհոյել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, իսկ երիտասարդ Նարեկը, որը ռեպեր է, լսելով այդ հայհոյանքերը, պատասխանով հակադրվել է եղբայրներին, որոնք Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, ապա ամիսներ տևած խմորումներից հետո տեղի է ունեցել սպանությունը:
Հ.Գ Այս սպանության համար քաղաքական պատասխանատվությունը կրում է այն անձը, ով երկրում ատելություն ու թշնամանք է տարածում տարիներ շարունակ եւ եկեղեցու դեմ արշավանք է ծրագրում։ Սրանք Նիկոլ Փաշինյանի հակակեղեցական արշավի դառը պտուղներն են, որոնք «վայելում» ենք:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է