ՔՊ-ում հասկացել են, որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո թմբկահարվող խաղաղության կեղծ օրակարգով հնարավոր չեղավ հանրությանը երկար կերակրել, որոշել են կրկին վերադառնալ «նախկինների» թեմային` թալան, Արցախի հանձնում եւ այլն, բոլոր մեղքերը բարդելով նրանց վրա։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ականների համար հատկապես պարարտ հող ստեղծեցին նախկին երկու նախագահների հարցազրույցները:
Արդեն քանի օր է՝ հրահանգված ու նույն տեքստերով «քլնգում» են նախկին նախագահներին, իսկ երեկ բյուջեի քննարկման իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը մինչեւ անգամ հայտարարեց․ «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն հաջորդ խորհրդարանում»:






Բաց մի թողեք
Ցանկացած մեկին էլ, որը եկեղեցու օրենք է խախտել, կարող են կարգալույծ անել` առանց որեւիցե ժողովի. Տեր Նշան
Սփյուռքը դժգոհ է Արամ Ա-ի կրավորական կեցվածքից
ԱԱԾ-ն անգամ ծառահատումներով է զբաղվում