Էս իշխանության ներկայացուցիչների պոռթկումներն ինձ մի ասույթ են միայն հիշեցնում` սելը ճռռալու տեղ, սելվորն է ճռռում:
Փոխանակ մենք` հանրությունը խոսի – բողոքի իրենց ստերի, սխալների, ֆեյքնյուզի, մանիպուլյացիաների դեմ, իրենք են բողոքում ու դատապարտում…
Անցած օրը լսում եմ, թե ինչպես է Անի Գևորգյանը փորձում վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող այդ բույսին ինչ որ բան բացատրել, ինչ որ հարցեր տալ, հորդորել, որ իր էջում կին լրագրողին չթիրախավորի…սա էլ անպատկառ ոճով դասեր է տալիս Անիին, բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին:
Անին կոռեկտության սահմաններում փորձում է առարկել, բայց գլխավորը չի ասում. ախր դու ո՞ վ ես, որ նման անառարկելի ոճով ու ամբարտավանությամբ գնահատականներ և դասեր տաս:
Այդ մենք պետք է գնահատենք քո, ձեր կառավարության աշխատանքը և դուք պետք է աղոթեք, որ այդ գնահատականը շատ խիստ չլինի: Որովհետև` դուք մեր վճարած հարկերից եք վարձատրվում և պարտավոր եք ծառայել հասարակությանը, և երկրորդ` վնասից բացի դուք ոչ մի օգուտ չեք տվել ոչ այս երկրին, ոչ էլ մարդկությանն առհասարակ:
Իսկ անձամբ դու` քո բան ու գործը թողած, բացառապես խառնակչությամբ, ֆեյքեր աշխատեցնելով, լրագրողների դեմ արշավներ կազմակերպելով ես զբաղված և պերֆեկթիվիներով ու ինչ որ նողկալի էջերով միայն հանրային պառակտումն ու թշնամանքն ես այս տարիներին խորացրել:
Նաև ձեր սիվիկներով ու մյուս կայքերով պլինդուզից ցածր լրագրություն եք տարածել, ֆեյսբուքյան գրառումներով լրագրողներին եք թիրախավորել, դատի տվել…

Այսօր էլ 168-ի ինչ որ լուրն են դարձրել քննարկման թեմա: Ողջ թիմով գրում են ու գրում, հասել են ժուռնալիստների միության շենքը հետ վերցնելուն…
Լսեք` Լրատվամիջոցներն ահռելի գործ են անում, և ձեր ստերն ու ձեր քայլերի իրական հետևանքներն են նաև բացահայտում:
Անում են ոչ վատ, քան դա անում են աշխարհի բոլոր մյուս երկրների լրագրողները: Եվ նրանց գնահատական կարող են տալ բացառապես ընթերցողները:
Սխալներից ու վրիպումներից, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ, բայց եթե լրատվամիջոցի սխալն ավելի շատ իրեն է վնասում և դա միշտ շտկելի է, ձեր սխալները մի ողջ ժողովրդի են վնասել, ճակատագրական են եղել մեր պետության համար և, ցավոք, այլևս ուղղման ենթակա չեն:
Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների մակարդակից ու սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց և զօրուգիշեր իր մեղքերի համար թողություն խնդրեր Բարձրյալից…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթևիկ Հայրապետյան
Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»
Ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան շինծու է. Սենոր Հասրաթյան