19/11/2025

Անգամ Ռոմանոսն է հուդայաբար ժպտում, երբ սուրբ – սուրբ են խաղում․ Լուսանկար

Էն որ եկեղեցու սպասավորներին «ահաբեկիչ» ու «մարդասպան» եք կոչում, դա էլ հասկանալի է․ երբ պետք է ամբողջ կառույցը վարկաբեկել, սկսում են սրբավայրի դռնից։ Մեծ խելք պետք չէ տեսնելու, թե ինչ  փորձում թաքցնել այս ամբաստանություններով։

Հրապարակ թերթը գրել է․ Բոլոր պետական կառույցների ղեկավարների վրա հերթով գնալով՝ տպավորություն ստեղծեցիք, թե իբր ազատագրում եք այդ կառույցները «թալանչիներից» ու «անօրեններից»։ Բայց վերջում պարզվեց՝ ձեր նպատակը երբեք անձերը չէին։ Ձեր նպատակը կառույցներն էին։ Կառույցները՝ ձեր չափով դարձնելը։

Փոխեցիք դատարանները, փոխեցիք Սահմանադրական դատարանը, ինչ կար,  չկար՝ ձեզնով արեցիք։ Եվ հիմա ժողովուրդը կանգնած է կտրված թևերով թռչունի նման՝ դեռ կենդանի, բայց արդեն անօգնական։ Դա էլ ձեզ չի բավարարում։ Երբ թռչունը գետնված է, վերջին միջոցը՝ երկինք նայելն ու Աստծուց ողորմածություն հայցելն է։ Հայը այսօր հենց այդպես է հաղթահարում օրը՝ աչքերը հառած՝ աղոթելով, որ երկրի վերջին պատառները ևս չկորչեն։

Հենց այդ երկինք նայող աչքերն են ուզում հիմա վերցնել։ Այդ աղոթատեղին, վերջին սյունը, վերջին հույսը։ Հայտնվել է մեկը, ով ասում է՝ ամեն օր դևին կշտացնելու համար պիտի ինչ–որ կենդանի բան հանձնի։ Ութ տարի է՝ հանձնում է։ Մնացել է հայի վերջին ապավենը՝ Եկեղեցին, ու հիմա այնտեղ է հասել։ Ասում է՝ «Ես Եկեղեցին չեմ փլուզում, պարզապես կաթողիկոսի հրաժարականն եմ պահանջում»։

Բայց ո՞նց հավատալ մի մարդու, ով ութ տարի անդադար՝  իբր «անձերի» դեմ պայքարելով, փլուզել է ամբողջ պետական համակարգը և վերածել իր անձնական մութ անկյունի՝ «չուլանի»։ Ո՞նց հավատալ, որ անձն է թիրախը, ոչ թե կառույցը։ Ութ տարվա մեջ մի ճիշտ բան ասե՞լ է։ Կարո՞ղ եք մի կառույց կոչել, որ պետական շնչառություն ունի։

Մի նկար եմ ներկայացնում, որտեղ իր ենթակաների աչքերի մեջ անգամ երևում է, թե ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը։ Նայեք ՀԷՑ-ում օգտագործվող Ռոմանոսի ու Արարատ Միրզոյանի թաքուն ժպիտներին։ Տեսեք ո՜նց են ժպտում Նիկոլ Փաշինյանի դերասանական վարպետության վրա։ Անգամ Ռոմանոսն է հուդայաբար ժպտում,  երբ սուրբ-  սուրբ է խաղում․․․

Կասեք՝ սրտաճմլիկ եմ նկարագրում հայի վիճակը։ Բայց մի՞թե սա չէ իրականությունը։ Մի՞թե գետնին փռված թռչուն չենք հիշեցնում այսօր։ Եթե չէ՝ սխալ եմ, բացեք ձեր թևերը ու ցույց տվեք՝ որ դեռ ուժ ունեք թռչելու…

Անգամ Ռոմանոսն է հուդայաբար ժպտում, երբ սուրբ- սուրբ է խաղում․․․