Ո՜չ՝ մենք պարտվում ենք ոչ թե այն պատճառով, որ հավաքականի շապիկներից հեռացվել է Արարատն ու զինանշանը։ Ճիշտ հակառակը՝ Արարատը երկրի մուտքի-ելքի կնիքներից եւ զինանշանը ֆուտբոլիստների կրծքից հանվում են, որովհետեւ մենք պարտվում ենք։
Պարտվում ենք խաղում եւ պարտվում ենք կյանքում։ Արցախը հայաթափվում է եւ «անկլավները» հանձնվում են, որովհետեւ մենք պարտվում ենք։ Հանձնողներն ու հանձվողները վերընտրվում եւ շարունակում են մեզ հանձնել, որովհետեւ մենք պարտվել ենք նրանց եւ վերընտրում ենք նրանց՝ մեր պարտությունը։
Մենք պարտվել ենք այն պահին, երբ թույլ տվեցինք նրանց համոզել մեզ, որ մենք պարտվող ենք, որ մենք պարտվելու ենք։ Եւ քանի դեռ մենք մեզ պարտվող ու պարտված ենք զգում՝ մենք պարտվելու ենք կրկին՝ նրանց եւ բոլորին։ Որովհետեւ մենք պարտվել ենք պարտվածներին ու պարտվողներին։

Ընտրել նրանց կրկին՝ նշանակում է կրկին ընտրել պարտությունը։ Ուրեմն նախեւառաջ մերժենք պարտվել։ Մերժենք պարտվողներին։ Մերժենք պարտությունը։ Եւ այդժամ մենք նորից կսկսենք հաղթել։
Ոչ մի թշնամի մեզ չի կարող պարտության մատնել, եթե մենք չպարտվենք ինքներս մեզ։ Ճշնարիտ եմ ասում՝ մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Ես պայքարելու եմ՝ ձեզ համար, երեխաներիս համար, երկրիս համար, հավատքիս համար, արժանապատվությանս համար։
Երդվում եմ։
ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանն իր որոշումներով, գործնականում լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան
Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին 3 խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, ոչ մեկը չի կատարել
Փաշինյանը պատրվակ է ստեղծել ու թքել է միջազգային հանրության ճակատին․ Լևոն Զուրաբյանի պատասխանը մեր հարցին․ Տեսանյութ