Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «զարմացրել է» Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու կարողությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա տևել է արդեն երկար տարիներ։ Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Ես չեմ կարող հավատալ, որ դու կարողացար լուծել հակամարտությունը»։ Մենք երկար ժամանակ փորձում էինք կարգավորել դա։ Եվ ես ասացի. «Մի անհանգստացիր դրա համար, թույլ տուր ինձ լուծել քո անիծյալ պատերազմը։ Դու պետք չէ ինձ օգնես, ինձ ոչ մի օգնություն պետք չէ, ինձ օգնություն պետք է հենց քո պատերազմի հարցում», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնում կայացած ամերիկա-սաուդյան բիզնես ֆորումում իր ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով Պուտինի հետ իր հեռախոսազրույցներից մեկը։

Բաց մի թողեք
Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել Թրամփի և Սիի հետ, սակայն հրաժարվում է բանակցել Զելենսկու հետ
ԵՄ լիբերալների ղեկավարը կոչ է անում պահպանողականներին հեռու մնալ ծայրահեղ աջերից՝ ընտրական կարևոր տարվան ընդառաջ
Եվրոպան գլխավորում էր բնությունը լիակատար փլուզումից փրկելու ջանքերը։ Այնուհետև տեղի ունեցան 2 պատերազմ և էներգետիկ ցնցումներ