Նիկոլ Փաշինյանն իր կողմից նախաձեռնված եկեղեցու դեմ արշավի շրջանակներում վաղը գնալու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցի` պատարագի։
Մենք տեղեկացանք, որ գյուղ գնալուց 2 օր առաջ հավաքարարների, մաքրողների մեծ բրիգադ է տարվել այնտեղ` տարածքը կարգի բերելու:
Նրանցից մեկը մեզ պատմեց, որ Արարատի կոմունալի աշխատողներին են միացել նաեւ Արտաշատի, Վեդիի աշխատակիցները, գյուղի եւ հարակից տարածքները պլպլացրել են. «Վարչական ղելավարներն էին եկել, մարզպետն էր եկել, բոլորիս մի լավ պատիվ ա տվել մարզպետը` քաբաբով ու ամեն ինչով, որ էդքան լավ մաքրել ենք»։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր վրդովվեց Տիգրանաշենի մասին հարցերից։
Համալիրում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շտապող Թևոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քննարկում կա՞ Տիգրանաշենն Ադրբեջանին տալու եւ դրա դիմաց Արծվաշենը վերադարձնելու վերաբերյալ։
Հարցից, սակայն, Թևոնյանն ակնհայտորեն վրդովվեց. «Ոնց որ կինո նկարեք…։ Ես կողմ եմ Հայաստանի ինքնիշխանությանը, արա, գործիդ նայի, ընգեր ջան»։






Բաց մի թողեք
Ջրվեժ գյուղի ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել. Լուսանկար
Ի՞նչ է ձայնամեկուսացումը և ինչի՞ համար է կարևոր
Մթերքների գրեթե ամենօրյա գնաճ է նկատվում, տեր չկա